Ինչու գերիները չեն վերադարձվում

«Անհետ կորածների որոնողական աշխատանքներ են տեղի ունենում: Այո, ոչ բոլոր մեր նահատակների մարմիններն են հայտնաբերվել, բայց նաև ուզում եմ հիշեցնել, որ սեպտեմբերի 13-ից հետո մեր 17 ռազմագերիները վերադարձվել են, և մենք շարունակում ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ,- ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը, ապա անդրադառնալով հարցին, թե ինչու Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում, պարզաբանեց,- Որովհետև դա լծակ է Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու, որ ՀՀ կառավարությունը, այդ թվում ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների, որոնք չեն համապատասխանում ՀՀ շահերին: Եվ դա արվում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումով: Բայց մենք շարունակելու ենք մեր ջանքերը»:

Նա բավարար չգնահատեց այդ ջանքերը՝ նկատելով, որ գերիները դեռ չեն վերադարձվել, և նշեց այդ հարցով զբաղվելու այլ հարթություններ գտնելու անհրաժեշտության մասին:

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ անհետ կորածներ միայն սեպտեմբերի ագրեսիայի հետևանքով չեն եղել, այլ դեռևս 44-օրյա պատերազմից շուրջ 200 անհետ կորածներ կան:

«Հիմա գերիների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովը վերակազմավորվել է ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ, և աշխատում են, և գերիների, անհետ կորածների ծնողների հարազատների հետ հաղորդակցության մեջ են: Պետք է շարունակենք աշխատենք այնքան, քանի դեռ խնդիրը լուծված չէ»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս