«Ադրբեջանը վաղը հարձակվելու է. Ալիևը Փաշինյանի տգիտության պատճառով հարձակման հիմքը լեգիտիմացրել է». Ռուբիկ Հակոբյան

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 25-րդ օրն Արցախի անվտանգության երաշխավոր համարվող Հայաստանի  Կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած գործողությունը, միջանցքն ապաշրջափակելու կոչերը, միջազգային լայն արձագանք է հարուցել։

«Չնայած սրան, Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ։ Լաչինի միջանցքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է»,- այսօր կառավարության նիստի մեկնարկին ասել էր  Փաշինյանը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը, խոսելով Արցախի շրջափակման ու դրան ի պատասխան՝ Հայաստանի Կառավարության գործողությունների մասին, նշեց՝ Արցախը բացարձակ անտերության է մատնված.

«Այսօր լսում էի  Կառավարության նիստի ընթացքում նրա խոսքը. ձեռքերը լվացել է Արցախից. գիտե՛ք, ինձ թվում է՝ ինքը հպարտանում է արդեն իր ստորագրած  կապիտուլյացիոն հայտարարությամբ՝ չգիտակցելով, որ իր ստորագրած կապիտուլյացիան շարունակական է. նոյեմբերի 9-ով չի ավարտվել։ Լավ, ենթադրենք, Ռուսաստանը ոչինչ չի անում. Լավ, դու միայն դժգոհում ես, իսկ դու ի՞նչ ես արել, եթե համոզմունք ունես, որ քեզ Ռուսաստանը չի օգնում։ Նիկոլ Փաշինյանը տգետ է և իր տգիտությամբ ազդեցության գործակալ է դարձել բոլոր այն պետությունների համար, որոնք այս աշխարհագրական և քաղաքակրթական խաչմերուկում շահ ունեն։ Կրկնում եմ՝ Փաշինյանն ազդեցության գործակալ է իր տգիտությամբ, իշխանատենչությամբ և սրբապղծությամբ»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով՝ Ալիևը հիմնվելով այդ տգիտության վրա՝ լեգիտիմացնում է իր ռազմական և դիվանագիտական գործողությունները։

«Այսօր Ադրբեջանը կարողացել է լեգիտիմացնել այն հիմքը, որի  վրա հիմնվելով՝ վաղը հարձակում է գործելու. խոսքը Պրահայի՝ մեզ համար վտանգավոր հայտարարության մասին է… Փաշինյանը  կհայտնվի  այնտեղ, որտեղ պետական դավաճաններ են հայտնվում»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031