Բաժիններ՝

Ադելը՝ օսկարակի՞ր

Բրիտանացի սոուլ-երգչուհի Ադելը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում իր նոր ալբոմի ստեղծման համար: Նա հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է, որ Լոս Անջելեսում անցկացրած իր օրերը շատ հաջող ու հետաքրքիր են անցել: Արդեն իսկ հասցրել է իր վերջին՝ «21» ձայնասկավառակի շրջանակում մի  շարք հանդիպումներ ունենալ: Նշենք նաև, որ երգչուհին փետրվարի 10-ին փայլում էր նաև «Գրեմմի» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության բեմից: Շոուից հետո, կուլիսներում երգչուհին լրագրողներին ասել էր, որ հեռու չի կանգնած իր գերնպատակից: Նա ցանկանում է  դառնալ օսկարակիր: Ներկայացնելով իր նպատակները, երգչուհին հավելել է, որ այժմ զբաղվում է  իր բալիկի համար  երգեր գրելով, և հնարավոր է, որ իր պրոդյուսերի հետ միասին՝ մի օր այդ երգերը կյանքի կոչեն: Նշենք, որ երգչուհին այնքան էլ հեռու չէ կանգնած օսկարակիր երգչուհիների շարքին դասվելու համար: Նա՝ իր «Skyfall» երգով, նոմինացված է փետրվարի 24-ին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն ֆիլմի սաունդթրեք» անվանակարգում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս