Բաժիններ՝

«Բավարիա»-ն ձեռք չի բերի Ռոնալդուի տրանսֆերը

Մյունխենի «Բավարիա»-ն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք չի բերի Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը: Այս մասին հայտարարել է «Բավարիա»-ի գործադիր տնօրեն Օլիվեր Կանը:

«Ես կարող եմ բացառել Ռոնալդուի տեղափոխությունը: Մենք դա դիտարկել ենք, դա մեր աշխատանքի մի մասն է: Բոլորս սիրում ենք Ռոնալդուին, սակայն մեր ռազմավարությունը տարբեր է: Մենք հստակ գաղափար, փիլիսոփայություն ունենք, թե ինչպես պետք է ձևավորվի մեր թիմը, և մենք բանակցություններ չենք վարի Ռոնալդուի տրանսֆերի համար»,- ասել է Կանը:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Մյունխենի «Բավարիա»-ն բանակցություններ է սկսել Ռոնալդուի գործակալի հետ՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս