Բաժիններ՝

Բելգիացի երկաթուղայինները եռօրյա գործադուլ են սկսել

Բելգիացիներին սպասվում է գնացքների երթևեկության չվացուցակի խախտումներով և կրճատումներով երեք օր, քանի որ նոյեմբերի 29-ի գիշերը Բելգիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCB) աշխատողները և երկաթուղային կառույցի օպերատոր Infrabel-ը գործադուլ են սկսել:

Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից: «Երեքշաբթին ամենադժվար օրն է լինելու, բայց նաև ակցիաների հաջորդ երկու օրերը կարող են նշանակալի հետևանքներ ունենալ (երկաթուղային երթևեկության համար)», – հաղորդել է RTBF հեռուստաալիքը: SNCB-ի և Infrabel-ի արհմիությունները բողոքում են այն բանի դեմ, որ կառավարության կողմից բյուջեով նախատեսված ներդրումները երկաթուղիների բնագավառում, իրենց կարծիքով, բավարար չեն:

Գործադուլի կազմակերպիչները նաև նշում են «երկաթուղիների աշխատողների աշխատանքի պայմանների մշտական վատթարացումը, գլխավորապես անձնակազմի անբավարարության պատճառով»: Գործադուլի երեք օրվա ընթացքում բելգիական երկաթուղիներում կազմակերպվում է «նվազագույն սպասարկում»:

Այն ապահովում են բողոքի ակցիաներին չմասնակցող աշխատողները: Սակայն երեքշաբթի օրը երկրի մի շարք շրջաններ կարող են մնալ միանգամայն առանց երկաթգծի աշխատանքի: Մյուս նահանգներում, ինչպես սպասվում է, գիծ դուրս կգա երկաթուղու շարժակազմի միայն քառորդ մասը:

Հաղորդվում է, որ չորեքշաբթի և հինգշաբթի օրերին իրադրությունը, հնարավոր է, նույնպես դժվարին լինի և, բացի այդ, պակաս կանխատեսելի: SNCB-ում կարծում են, որ ուղևորներին կփոխադրի գնացքների կեսից ոչ ավելին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս