Անհրաժե՞շտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ո՞ւմ կընտրեիք․ հարցում
«Ներքաղաքական իրավիճակի լուծման համար արդյոք Հայաստանում անհրաժե՞շտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»` «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցման հարցերից մեկն է: Վերջինիս հետազոտության մասնակիցների շուրջ 49 տոկոսը պատասխանել է՝ «անհրաժեշտ չէ»:
«GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հարցման պատասխանները.
Միանշանակ անհրաժեշտ է. նշել է՝ 23.7 տոկոսը
Ավելի շուտ անհրաժեշտ է՝ 17.1 տոկոսը
Ավելի շուտ անհրաժեշտ չէ՝ 16.5 տոկոս
Ընդհանրապես անհրաժեշտ չէ՝ 32.5 տոկոս։
Հարցին էլ՝ եթե առաջիկա կիրակի օրը խորհրդարանական ընտրություններ լինեին, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք, քաղաքացիներն այսպես են արձագանքել
«Քաղաքացիական պայմանագիր»-17.5 տոկոս
«Հայաստան» դաշինք – 4.5 տոկոս
«Պատիվ ունեմ» դաշինք – 2.2 տոկոս
«Հանրապետություն» կուսակցություն – 1.4 տոկոս
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 1.3 տոկոս
«Հանրային ձայն» կուսակցություն – 1 տոկոս
Հարցվածների 14.1 տոկոսը դժվարացել է պատասխանել, 7.8 տոկոսն էլ հրաժարվել է պատասխանել։
«Կարևորագույն ցուցանիշը, որն ընդգծել եմ, «Ոչ մեկի չեմ քվեարկի»՝ 47.4 տոկոս ցուցանիշն է: Այսինքն՝ եթե առաջիկա կիրակի օրն ընտրություններ լինեին, կհաղթեր «Ոչ մեկի» կուսակցությունը: Սա ցույց է տալիս, որ քաղաքական դաշտում առկա է բավական մեծ վակուում»,- հավելեց Արամ Նավասարդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում