Զանգվածային ծեծկռտուք թուրքական ֆոտբոլային ակումբների հանդիպման ժամանակ

Թուրքիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնի շրջանակներում կայացած «Գոզթեփե»-«Ալթայ» ակումբների միջև կայացած հանդիպման ժամանակ ուժեղ ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խաղի 19-րդ րոպեին «Ալթայի» երկրպագուները ճայտրուկներ են նետել «Գեզթեփեի» երկրպագուների ուղղությամբ, որի հետևանքով տուժել է մի քանի մարդ: Դրանից հետո սկսվել է ծեծկռտուք երկու ակումբների երկրպագուների միջև: Մրցավարը որոշում է կայացրել դադարեցնել խաղը, որպեսզի տուժածներին բուժօգնություն տրամադրվի:

Այդ ընթացքում «Գեզթեփեի» երկրպագուներից մեկը մտել է խաղադաշտ, պոկել անկյունային դրոշակի ձողը և դրանով հարվածել «Ալթայի» դարպասապահ Օզան Օզենչի գլխին, ինչի հետևանքով վերջինս վնասված է ստացել:

Մրցավարների խումբը որոշում է կայացրել դադարեցնել և հետաձգել հանդիպումը։

Դեպքի առնչությամբ 21 հոգի բերման է ենթարկվել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Հետագայում բախումներն արդեն շարունակվել են մարզադաշտից դուրս՝ փողոցներում: Բախումների ու ծեծկռտուքի տեսանյութերը մեծ արձագանք են գտել սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում:

Տեսանյութեր

Լրահոս