«Չարժեր ԱԺ ամբիոնից sms-ով ուղարկված արագ ելույթներ պատրաստել ու սևացնել ՀԱՊԿ-ին». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ գուցե Հայաստանի իշխանությունները շատ քայլեր չիրականացնեին ՀԱՊԿ-ի նկատմամբ, և այսօր կառույցն իրավիճակին պատշաճ արձագանքեր։

«Կարելի է տարբեր թվականներից սկսել, թե ինչ կարող էր անել այս խմբակը։ Սկսեմ ամենասկզբից՝ գուցե չարժեր ՀԱՊԿ պաշտոնյային առանց հետ կանչելու կամ առանց փոփոխելու՝ նրա հանդեպ քաղաքական մոտիվներով հետապնդում սկսել։ Չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նկատմամբ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր երբևէ կհամարձակվի առնվազն հետապնդում սկսել, մանավանդ, երբ խոսքը  քո իսկ ուղարկած պատվիրակի մասին է։

Չարժեր ԱԺ ամբիոնից sms-ով ուղարկված արագ-արագ ելույթներ պատրաստել 2021 թվականի Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ։ Դեռևս նորմալ ընթացակարգով ՀԱՊԿ-ին չդիմած, չարժեր ի սկզբանե նախապես պատրաստված տեքստերով սևացնել ՀԱՊԿ-ին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։

Ինչ վերաբերում է լրագրողի դիտարկմանը, թե ՀԱՊԿ-ն ի սկզբանե մեռելածին կառույց էր, Հայկ Մամիջանյանը չհամաձայնեց հնչեցրած բնորոշման հետ և տվեց իր պարզաբանումը համեմատությամբ, թե դա նույնն է, որ մարդն ընկերոջ մասին հրապարակային ամեն ինչ ասի, իսկ հետո նրան մեղադրի, որ չի օգնում այն ծավալով, որով պետք է օգներ։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս