«Դուք «խայտառակում եք ռեսպուբլիկան», Նիկոլ ու նիկոլիստներ»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլիստներ, ո՞նց եք, նորմա՞լ է ամեն ինչ։
Իրար հերթ չտալով հակառուսական թշնամանք ու ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր էիք անում։
Ձեր Նիկոլն այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասին պարգևատրում է։
Սա է ձեր իրական դեմքը՝ սաղ տարին անկապ ու հավայի ՀԱՊԿ-ի դեմ խոսել, բայց վերջում պարգևատրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։
Այսքանից հետո ուզու՞մ եք ձեզ «բանի տեղ դնեն»։
Դուք «խայտառակում եք ռեսպուբլիկան», Նիկոլ ու նիկոլիստներ»։