«Երբ պարզվի, որ նիկոլենց գովազդած «պրոֆեսիոնալ բանակը» «չի ստացվում», սկսելու են գռուզիտ անել, թե ճիշտը պարտադիր զինծառայությունն ա». Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ ինչ-որ ժամանակ հետո պարզվի, որ նիկոլենց գովազդած «պրոֆեսիոնալ բանակը» մի տեսակ «չի ստացվում», նույն պրոպագանդոնները, որոնք այսօր օր ու գիշեր «պրոֆեսիոնալ բանակի» գովքն են տռցնում, սկսելու են դեմքի նույն վստահ արտահայտությամբ ու նույն ոգևորությամբ գռուզիտ անել, թե ճիշտը պարտադիր զինծառայությունն ա, ու որ պահեստազորայիններին էլ է պետք պարտադիր զորակոչել (արդեն դրա օրինագիծը մտցնում են ԱԺ) ու որ կանանց պարտադիր զինծառայություն էլ պիտի լինի (իրականում արդեն հողը նախապատրաստում են, ուղղակի զգուշավոր)»։