Բաժիններ՝

Մաքս Ֆերստապենը հաղթեց տարվա վերջին Գրան Պրիում

«Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը հաղթանակով ավարտեց մրցաշրջանը, որտեղ ժամանակից շուտ հռչակվել էր աշխարհի չեմպիոն:

«Ռեդ Բուլ» թիմի հոլանդացի ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը դարձավ «Ֆորմուլա-1»-ի Աբու Դաբիի Գրան Պրիի հաղթող` առաջինը հատելով եզրագիծը: Մրցումներն անցկացվել էին «Յաս Մարինա» ավտոմրցուղում։

Երկրորդ տեղում «Ֆերարի»-ի ներկայացուցիչ Շառլ Լեկլերկն է։ Լավագույն եռյակը եզրափակել է մեքսիկացի Սերխիո Պերեսը («Ռեդ Բուլ»)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս