Չեմ պատրաստվում ստորագրել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը. Կորնթոսի քաղաքապետը մերժել է Ադրբեջանի առաջարկը
                                    Հունաստանի Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Կորնթոսի քաղաքապետի արձագանքը ադրբեջանական այն հայտարարություններին, թե իբրև Հվ. Կորեայում օրերս Շուշին կնքել է համագործակցության պայմանագրեր մի շարք քաղաքների, այդ թվում հունական Կորնթոս քաղաքի հետ:
Հայ դատի հանձախումբը հրապարակել է Կորնթոսի քաղաքապետի նամակը, որի մեջ, մասնավորապես, ասված է.
«Ես, միանշանակ, ձեզ հավաստիացնում եմ, որ չեմ պատրաստվում ստորագրել, կամ անգամ Կորնթոսի քաղաքային խորհրդում քննարկման դնել Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագիրը: Ես չեղարկում եմ Շուշի քաղաքի հետ համագործակցության պայմանագրի մտադրության մասին ստորագրությունը»:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    