Մենք չենք տեսնում եզրափակիչ դատական ակտով գնահատական, որ այս պաշտոնյան թալանչի էր, բանակ էր թալանել. Կոչուբաև

«Կառավարական տանը մի պաշտոնյա կա, որին որպես վարչապետ են ներկայացնում, ժամանակին երբ  ընդդիմադիր էր, ասում էր՝ տվեք ինձ ամենաբռնապետական Սահմանադրությունը, և ես կկերտեմ ժողովրդավարություն։

Խնդիրը ոչ  Քրեական դատավարության, ոչ Քրեական օրենսգրքի մեջ է, ոչ Սահմանադրության.  առհասարակ իրավաբանության հետ կապ չունի»,- ասաց փաստաբան  Ալեքսանդր Կոչուբաևը ««Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ ՝ անդրադառնալով երկրում հանցավորության աճին։

Փաստաբանը նկատեց, որ ոչ միայն հանցագործությունների դեպքերի աճն է ավելացել, այլև հանցավորության կառուցվածքում տեղի են ունեցել փոփոխություններ: Ըստ նրա՝  «թավշյա» հեղափոխությունից» հետո ավելացել են սպանությունները, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերը, և հատկապես ամենամտահոգիչը հրազենի հետ կապված դեպքերն են, ապօրինի զենք-զինամթերք պահելը, դրանց կիրառմամբ հանցագործությունները։

Ալեքսանդր Կոչուբաևի գնահատմամբ՝ Հայաստանի Սահմանադրությունը, օրենսդրությունը վատը չէ, խնդիրը այն կիրառելու կամքն է։

«Իսկ այսօր այդ կամքը միտված է  բացառապես տարբերվող տեսակետը ճնշելուն»,- հավելեց նա:

Ըստ նրա՝ այսօր օպերատիվ համակարգը ֆիզիկապես չի հասցնում պայքարել, օրինակ, բնակարանային գողությունների, սպանությունների ու այլ հանցագործությունների դեմ. «քանի որ, օրինակ, պետք է պարոն Աշոտյանին օդանվակայանում արգելեն»:

Ալեքսանդր Կոչուբաևի համոզմամբ՝ սրանք վկայում են քաոս ստեղծելու պետական քաղաքականության միտումի մասին:

Անդրադառնալով սենսացիաներով հանրային տրամադրությունները վերահսկելու իշխանությունների քաղաքականությանը՝ նա պարզաբանեց՝ մենք ունենք «վերնագրային հասարակություն», այսինքն՝ մարդիկ, որոնք առաջնորդվում են միայն վերնագրերով:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930