Բաժիններ՝

Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է

Նոյեմբերի 8-ին Եղեգնաձորում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 48-ամյա տղամարդու և դիմել փախուստի:

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ տղամարդուն վրաերթի էր ենթարկել «Օպել» մակնիշի մեքենայի 43-ամյա վարորդը: Նա նոյեմբերի 14-ին հայտնաբերվել և ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս