Այս բոլոր հարցադրումները պետք է դառնան հանրության սեփականությունը. Խոսրով Հարությունյան
«Անհրաժեշտ է ձևավորել ոչ ֆորմալ իշխանություն, որի հանդեպ հանրության հիմնական հատվածի վստահությունը, մյուս կողմից՝ նաև այդ իշխանության քաղաքական և մասնագիտական մակարդակի բարձրությունը հնարավորություն է տալիս թելադրել իրավիճակը,- «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը և որպես օրինակ բերեց «Ղարաբաղ» կոմիտեի գործունեությունն ու մոտեցումները,- Նրանք բարձրացնում էին հարցեր, որոնք առօրեական էին, և դրանք ուղղում էին գործող իշխանությանը՝պահանջելով հանրության անունից, որ իշխանությունը դրանք կատարի»:
Խոսրով Հարությունյանը շեշտեց, բոլոր տեսակի հարցադրումները՝ կապված բանակցային գործընթացի հետ, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի հանդեպ կործանարար սպառնալիքների և այդ սպառնալիքները չեզոքացնելուն ուղղված ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման հետ, նախ պետք է դառնան հանրության սեփականությունը:
«Այսինքն՝ այս հարցադրումները պետք է լինի հանրության պահանջը, ոչ թե ընդդիմության կամ քաղաքական վերնախավի մի հատվածի ցանկություն: Սա հաջողության չտանող ճանապարհ է: Հետևաբար, պետք է շատ լուրջ, մանրակրկիտ հանրային կարծիք ձևավորելուն միտված ճանապարհային քարտեզ ձևավորվի: Սա ամենօրյա քրտնաջան և ռեսուրսներ պահանջող աշխատանք է»,- հավելեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում