Իրողությունն այլ է, որի դեմ պետք է իրականացնենք համարժեք քայլեր. Արամ Սարգսյան

«Մենք այս պահին Բուրկինա Ֆասո ենք միջազգային հանրության համար,- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով համատեղ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարյանը, ապա անդրադառնալով ԼՂ հակամարտության  գործընթացին՝ շեշտեց,- Մենք պետք է ձգտենք, որպեսզի հայության միասնությունը ձևավորվի այս հարցում, և դա դառնա միջազգային հանրության համար տեսանելի փաստ: Մենք պարտադիր պետք է գնանք այն ճանապարհով, որ եթե այս իշխանությունները չեն ճանաչում, որ Արցախն անկախ սուբյեկտ է Ադրբեջանից, ապա դա մենք պետք է անենք՝ քաղաքական ուժերը, հասարակական կառույցները, անհատները»:

Արամ Գասպարյանը նկատեց, որ եթե չի արվում գործողություն, ապա ստացվում է՝ լուռ համաձայնում ենք Արցախի հարցում իշխանությունների վարած քաղաքականությանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930