ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի Սենատի փոխնախագահը քննարկել են Հարավային Կովկասի անվտանգային մարտահրավերները

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 8-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության Սենատի փոխնախագահ Բոգդան Բորուսևիչի հետ:

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում առկա անվտանգային մարտահրավերները: ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները:

ՀՀ ԱԽ քարտուղարը և Լեհաստանի Սենատի փոխնախագահն երկուստեք կարևորել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացը: Այս համատեքստում Բոգդան Բորուսևիչը իր աջակցությունն է հայտնել ժողովրդավար Հայաստանին:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930