ԱԽ քարտուղարը Լեհաստանի պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալ ՀՀ մոտեցումները

Լեհաստանի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է պետքարտուղարի անվտանգության, ամերիկյան, ասիական և արևելյան քաղաքականության հարցերով տեղակալ Մարչին Պշիդաչի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ինչպես վերջին շրջանում ակտիվացած երկկողմ փոխայցելությունների, այնպես էլ տարբեր միջազգային հարթակների շրջանակներում երկկողմ հանդիպումների վերաբերյալ:

«Անդրադառնալով տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի՝ ԱԽ քարտուղարը զրուցակցի խնդրանքով ներկայացրել է անվտանգային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երկուստեք կարևորվել է Լեհաստանի՝ որպես ԵԱՀԿ համանախագահող երկրի դերակատարումը տարածաշրջանային կայունությանը նպաստելու գործում:

Կողմերը նաև քննարկել են երկկողմ հետաքրքրության շրջանակին անչվող այլ հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930