Բաժիններ՝

Ադրբեջանական ոստիկանությունն Իմիշլիում ցրել է ձեռնարկատերերի բողոքի ակցիան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական ոստիկանությունը փետրվարի 9-ին ցրել է Իմիշլիի շրջանում տեղի ձեռնարկատերերի բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել Իմիշլի շրջկենտրոնում ճանապարհի երկայնքով արգելապատի կառուցման ուղղությամբ, ինչն արգելափակել է բնակչությանը մուտքը մի շարք խանութներ և սոցիալ-կենցաղային օբյեկտներ:

Ակցիայի ցրման ժամանակ ձերբակալվել է Bakunews.tv-ի շրջանային թղթակից Մեհման Մամեդովը, ով փորձել է նկարահանել ակցիայի ցրումը: Ավելի ուշ նրան ազատ են արձակել: Շրջանի ղեկավարություն չի ցանկանում զիջման գնալ՝ հայտարարելով, որ արգելապատի կառուցումը միտված է անվտանգ երթևեկության և մարդկանց բարեկեցության ապահովմանը:

Նշվում է, որ վերջին շրջանում Ադրբեջանում համընդհանուր է դարձել ճանապարհների երկայնքով արգելապատերի կառուցումը: Առաջին անգամ բազմակիլոմետրանոց արգելապատ կառուցվել է Բաքվից օդանավակայան տանող ճանապարհի երկայնքով: Նշվում է, որ դա արվում է ադրբեջանական իրականությունը (վատթար վիճակում գտնվող շինություններ, ճանապարհներ, աղտոտված տարածքներ) կողմնակի աչքերից քողարկելու համար:

Բացի այդ, դրանց կառուցումը չինովնիկներին հնարավորություն է ընձեռում բարեկեցության ապահովման պատրվակով յուրացնել պետական միջոցներ: Շրջաններում այդ արգելապատերը շարքից հանում են ձեռնարկատերերի մի մասին և ճանապարհ են հարթում մյուսների համար, որոնք գտնվում են տեղական իշխանությունների հովանու ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս