Բաժիններ՝

Չավուշօղլուն Ադրբեջանին «հավերժ հաղթանակներ» է մաղթել

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թվիթերյան իր էջում շնորհավորել է  Ադրբեջանին նոյեմբերի 9-ի կապակցությամբ, որը Ադրբեջանում նշվում է, որպես հաղթանակի օր:

Նա շնորհավորել է, գովերգել Ադրբեջանին, սակայն ուշագրավն այն է, որ վերջում Ադրբեջանին հաղթանակներ է մաղթել:

«Թող հավերժ լինեն ձեր հաղթանակները, սիրելի #Ադրբեջան»,- իր շնորհավորանքն այսպես է ավարտել Չավուշօղլուն:

Նշենք, որ գրառմանը կցված է շնորհավորանք լուսանկարով Շուշի քաղաքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս