Հայկական գործոն կա, և այն հայկական շահին դեմ է. Բագրատ Եսայան

Հայկական գործոն կա, բայց այդ գործոնը, որն իրացնում է իրական քաղաքական կյանքում և արտաքին քաղաքականության մեջ, չի աշխատում հայկական պետականության օգտին ու հայկական շահի օգտին:

Այս կարծիքը «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Հայկական օրակարգ. Շարունակություն` հանրահավաքներից հետո» թեմայով պանելային քննարկման ժամանակ հայտնեց «Երկիր Մեդիա» ՀԸ տնօրեն  Բագրատ Եսայանը։

Նա ընդգծեց, որ հայկական գործոն կա, և այդ գործոնն աշխատում է ոչ հօգուտ հայկական շահի։

«Այս մարդիկ, որ եկել են իշխանության, հստակ  իրենց մտապատկերում ունեցել են այն, ինչ այսօր աստիճանաբար հասցրել է՝ 29 հազար 800 քկմ, որտեղ Գորիս-Կապան ճանապարհի հատվածները գտնվում են ադրբեջանական տարածքում, Կապան-Ճակատեն ճանապարհը նույնպես անցնում է  ադրբեջանական  տարածքով»,- նշեց Բագրատ Եսայանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ բանակցային պրոցեսում հայկական կողմն ունի շատ ավելի աննպաստ վիճակ, և այդ վիճակը ստեղծվում է  հետևողական քայլերի արդյունքում։

«Խնդիրը շատ ավելի մեծ է, քան Նիկոլին քշելու օրակարգը։ Նիկոլին քշելը նախապայման կարող է լինել, բայց հայկական պետականության պահպանման օրակարգը շատ ավելի մեծ օրակարգ է, որը եթե կարողանաս ներկայացնել հասարակության լայն զանգվածներին, այն առաջին հարցը կդառնա երկրորդական, Նիկոլն ինքնըստինքյան կգնա»,- ասաց Բագրատ Եսայանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս