Կարևորագույնը արժեհամակարգ ունեցող մարդկանց համախմբումն է. Բագրատ Եսայան

ՀՅԴ ՀՀ ԳՄ անդամ Բագրատ Եսայանը չի հավատում կենացային միասնականությանը, որովհետև միասնականությունը որևէ հանրության մեջ ստեղծվում է արժեհամակարգերի շուրջ:

«Համախմբումը՝ որպես հայկական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ քաղաքական գործիչը մանրամասնեց.

«Եթե ես իմ կողքին ազգությամբ հայ անհատի հետ ունեմ բոլորովին տարբեր արժեհամակարգեր, ես չեմ կարող նրա հետ միասնական, համերաշխ լինել: Ապա նաև՝ թե այդ արժեհամակարգն ինչ նպատակ է մեզ թելադրում. այսինքն՝ ինչի համար ենք մենք միասնական լինելու, եթե մենք ունենք տարբեր արժեքներ, տարբեր թիրախներ, տարբեր նպատակներ: Օրինակ, մեկի նպատակն է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, որպեսզի էժան պոմիդոր մտնի Հայաստան, մյուսի նպատակը, որ մենք ունենանք հզոր հայկական պետություններ և այսպես ապահովել մեր ազգի, ժողովրդի արժանապատիվ տեղը մյուս բոլոր ազգերի մեջ: Այս երկու արժեհամակարգերն իրար հետ ինչպե՞ս կարող են միասնական լինել, ես չեմ պատկերացնում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս