 
                        Նյարդային պոռթկում ապրող պերսոնաժն ակնհայտ հոգեխանգարմունքի մեջ էր․ Բագրատ Միկոյանն արձագանքել է Խաչատուր Սուքիասյանին
 
                                    Ծանոթացա հերթական բարբաջանքին։ 1992 թվականից տարբեր պետական պաշտոններ զբաղեցրած և փաստացի՝ այդ պաշտոնավարման ընթացքում, հետևանքով, թե դրանով պայմանավորված՝ միլիարդատերի վերածված Երևանի ամենահայտնի «յարմրկչին», ՀՀՇ-ական իշխանության և խնամի Վանոյի օրոք վերջինիս մտերմության բարիքները վայելած անձը ակնհայտ հոգեխանգարմունքի մեջ էր։ Զվարճալի էր լսել՝ ինչպես է Գռզոն բողոքում թալանից։
Գուցե շուտով տեսնենք նաև քաղակտիվիստ ոմն Խաչիկի՝ «Ոչ Թալանին» պաստառներով ակցիաները և հացադուլները «Սիրիուս» գործարանի, տոնավաճառի վերածված «Ռոսիա» կինոթատրոնի և դրա մերձակա պուրակի, պաշտոնյա եղած ժամանակ կոպեկներով սեփականացրած «Սիլ Պլազայի» շենքի և տասնյակ այլ օբյեկտների մոտ։
Վստահ եմ՝ մի օր անպայման քննության առարկա կդառնա, թե ինչպես պետական պաշտոնյա Խաչիկը դարձավ միլիարդատեր։
Իսկ նյարդային պոռթկում ապրող պերսոնաժին պարզապես հանգստացնենք դասականի խոսքով՝ «Спокойно, Маша, я Дубровский»:
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող
Բագրատ Միկոյան
07.11.2022թ.
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        