 
                        Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
 
                                    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է եղել 2023 թ. պետական բյուջեի ծախսային մասի կառուցվածքային փոփոխություններին:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        