Իրանն ու «Հըզբոլլահը» Սիրիայում ստեղծում են զինված ջոկատներ. The Washington Post
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/image11288419_f2666a229e5a0d7ef31605dc33194cf2.jpg)
Ամերիկյան The Washington Post թերթը, վկայակոչելով երկրում և Մերձավոր Արևելքում ունեցած պաշտոնական աղբյուրները, հայտնում է, որ Իրանն ու լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը Սիրիայում ստեղծում են իրենց զինված ջոկատները՝ Բաշար Ասադի վարչակարգի տապալման դեպքում իրենց շահերը Սիրիայում պաշտպանելու համար:
Նշվում է, որ ներկայումս մոտ 50.000 զինվոր է մարտնչում Ասադի կողմում, սակայն դրան զուգահեռ Իրանը պատրաստվում է Սիրիայի փլուզման դեպքում օգտագործել նրանց:
2011 թվականի մարտից Սիրիայում ընթացող զինված բախումներում արդեն իսկ զոհվել է ավելի քան 60.000 մարդ: