Բաշար Ասադը շատ ավելի խելացի է, քան Սադդամ Հուսեինը. Նուրի ալ-Մալիքի

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի շիա վարչապետ Նուրի ալ-Մալիքին Կահիրեում Asharq al-Awsat թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շատ ավելի խելացի է, քան Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեինը.

«Սադդամ Հուսեինի հետ համեմատ Բաշար Ասադն ունի փրկվելու ավելի մեծ հնարավորություն: Ասադն ունի քաղաքական ավելի մեծ խորաթափանցություն: Ես շատ լավ գիտեմ Սիրիան: Ալավիները մյուս փոքրամասնությունների հետ դաշնակցությամբ մարտնչելու են ընդդեմ սուննի ծայրահեղականենրի:

Այդ պատճառով էլ մարտնչում են նրանց թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք: Դա գոյատևման պատերազմ է: Սիրիական պատերազմի գլխավոր պատճառը Թուրքիայի մեքենանայություններն են, ով ցանկանում է վերահսկել Իրաքը, Սիրիան և անգամ Եգիպտոսը»:

Տեսանյութեր

Լրահոս