Արմավիրում գործող «Շանսոն» ռեստորանից մեծ թվով հարսանքավորներ` այդ թվում ոստիկաններ, ծանր թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոցներ
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/ttrXbMiUxTKqCBLBcIiK_tn.jpg)
25-ից ավելի քաղաքացիներ ծանր սննդային թունավոր ախտորոշմամբ տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ բոլոր թունավորվածները, որոնցից 3-ին տեղափոխել են Երևանի կլինիկաներից մեկը, գտնվում են ծանր վիճակում:
Հարսանիքի մասնակիցները թունավորվել են Արմավիր քաղաքում գտնվող «Շանսոն» ռեստորանային համալիրում: Նշված համալիրը պատկանում է Արմավիրում հայտնի Միսակ Տեր-Պողոսյանին: