Մխիթար Հայրապետյանը սփյուռքի ներուժը բացահայտելու արդյունավետ մեխանիզմների անհրաժեշտություն է տեսնում

Պետությունը պետք է տեսլական ձևավորի՝ սփյուռքի ներուժը բացահայտելու և այն մաքսիմալ արդյունավետ օգտագործելու համար: Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

«Իմաստ չկա մտածելու, որ օրերից մի օր մենք կկարողանանք քարտեզագրել սփյուռքի ներուժի 100 տոկոսը: Սակայն ունենք հստակ խնդիր՝ բացահայտել ներուժն այնքան, որքան հնարավոր է: Ցավոք, մենք դեռ ներուժը բացահայտելու փուլում ենք»,- նշեց Հայրապետյանը:

Տեսնելով մերօրյա մարտահրավերները, շատ սփյուռքահայեր ձգտում են հասնել կառավարություն, լոկալ տնտեսական, գիտական, տեխնոլոգիական կառույցներ, իրենց լուծումներն առաջարկելու համար: Նրա համոզմամբ՝ խնդրի այս լուծումը ինստիտուցիոնալ չէ:

«Ինստիտուցիոնալ մոտեցումը վերաբերվում է պետական ռազմավարություններին: Պետությունն օր առաջ պետք է իմանա այն հստակ տեսլականը, թե ինչպես բացահայտել սփյուռքի ներուժը և ինչպես աշխատել այն մաքսիմալ արդյունավետ օգտագործելու համար»,- ասաց Հայրապետյանը:

Կարինե Տերտերյան

Տեսանյութեր

Լրահոս