Երևանում կներկայացվեն Տիգրան Մանսուրյանի՝ Հայաստանում երբևէ չհնչած ստեղծագործությունները

Երևանում 2023 թվականի հունվարի 27-ին՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, կկայանա համերգ, որի ընթացքում կներկայացվեն մաեստրոյի՝ Հայաստանում երբևէ չհնչած ստեղծագործությունները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տիգրան Մանսուրյանը նշեց, որ տպավորիչ համերգ է սպասվում:

«Հիմնականում ներկայացնելու եմ գործեր, որոնք երբևէ չեն հնչել Հայաստանում, կլինեն նաև ստեղծագործություններ, որոնք առհասարակ որևէ տեղ երբևէ չեն կատարվել: Այդ երեկո կլինեն հայրեններ՝ նախատեսված երգչախմբի համար: Ծրագրում նախատեսված է ընդգրկել օրհներգեր, որոնք վերջերս են հնչել Չեխիայում, իսկ Հայաստանում դեռ չեն ներկայացվել: Կլինեն ժողովրդական աղոթքներ: Նախատեսվում է ծրագրում ընդգրկել նաև Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքների շարքը»,-ասաց Տիգրան Մանսուրյանը:

Այսպիսով, մեկ երեկոյի ընթացքում ներկայացվելու է ժողովրդական բանահյուսություն, հոգևոր պոեզիա:

Տեսանյութեր

Լրահոս