2023 թվականին նախատեսվում է ձեռք բերել 49 հրշեջ մեքենա
2023 թվականին նախատեսվում է Փրկարար ծառայության 15 ենթակա ստորաբաժանումների համար ձեռք բերել 49 հրշեջ մեքենա:
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:
«Նախագծի արժեքը կազմում է 3 միլիարդ 740 միլիոն դրամ»,- ասաց Գրիգորյանը: