Բաժիններ՝

Իրանում հայտնաբերել են Շիրազի դամբարանում իրականացված ահաբեկչության երկրորդ մասնակցին

Իրանի անվտանգության ուժերը բռնել են Շիրազ քաղաքի Շահ-Չերահ դամբարանի վրա զինված հարձակման երկրորդ մասնակցին: Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության ղեկավար Էսմայիլ Խաթիբը:

«Երկրորդ անձը, որը մասնակցել է զինված հարձակմանը Շիրազում, ձերբակալվել է իմամ Զամանի զինվորների ստորաբաժանման խմբի կողմից»,-Tasnim գործակալությունը մեջբերում է Խաթիբի խոսքը:

Հոկտեմբերի 26-ի երեկոյան իրանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ երեք անհայտ անձինք հրաձգություն են սկսել Շիրազ քաղաքի Շահ-Չերահ դամբարանի տարածքում, որը գտնվում է Իրանի հարավում:

Tasnim գործակալությունը հաղորդել է, որ գործել է միայն մեկ հարձակվող, սակայն, ինչպես նշել է Իրանի պետական հեռուստաալիքը, եղել է նաեւ երկրորդ ահաբեկիչը, որը գտնվել է դամբարանից ոչ հեռու: Ահաբեկչական հարձակման հետեւանքով, ԶԼՄ-ների տվյալներով, 13 մարդ զոհել, եւս 45-ը վերքեր են ստացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս