Ինչո՞վ է պայմանավորված ականջներում աղմուկը և ինչպե՞ս պայքարել դրա դեմ
Ականջներում աղմուկը բավականին վտանգավոր ախտանիշ է։ Вести լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Ամենակարևորի մասին» հաղորդաշարի շրջանակներում այս մասին հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր Տատյանա Շապովալենկոն, գրում է shantnews-ը։
Բժիշկը նշել է, որ ականջներում աղմուկը ոչ միայն վատացնում է մեր կյանքի որակը և նյարդայնացնում է, այլև ստիպում է մտածել գլխուղեղի անոթների վիճակի մասին։
Շապովալենկոն խորհուրդ է տալիս հետազոտություն անցնել, գլխի հիմնական զարկերակների ուլտրաձայնային հետազոտություն անել և ստուգել արյան հոսքի արագությունը։ Քիթ-կոկորդ-ականջ օրգանների պաթոլոգիան բացառելու համար պետք է դիմել օտորինոլարինգոլոգի:
«Գուցե, բժիշկները խորհուրդ տան կատարել գլխուղեղի անոթների արտերիոգրաֆիա և բացառել անևրիզմաները կամ մալֆորմացիաները, այսինքն՝ անոթային փոփոխությունները, որոնք իսկապես ինսուլտի զարգացման ռիսկի էական գործոն են», – նշել է մասնագետը։
Նյարդաբանը, ըստ Շապովալենկոյի, կարող է խորհուրդ տալ մի շարք դեղամիջոցներ, որոնք կօգնեն բարելավել գլխուղեղի արյան մատակարարումը և ազատվել աղմուկից։