Չինաստանի ԱԳՆ-ն Սպիտակ տանը կոչ է արել դադարեցնել Պեկինին զսպելու եւ ճնշելու փորձերը
ԱՄՆ-ը պետք է դադարեցնի զսպել եւ ճնշել Չինաստանին, ինչպես նաեւ նոր խոչընդոտներ չստեղծել երկու երկրների հարաբերությունների համար: Այդ մասին Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հոկտեմբերի 31-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ:
«ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Չինաստանին զսպելը եւ նրա վրա ճնշում գործադրելը, չպետք է նոր խոչընդոտներ ստեղծի երկու երկրների հարաբերությունների համար»,- հայտարարել է Վան Ին, որի խոսքը մեջբերվում է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստի: