Կրկնակի վրաերթի ենթարկված 66-ամյա կինը մահացել է
Հոկտեմբերի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 66-ամյա Էմմա Գասպարյանին, ինչից հետո «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը կրկնակի վրաերթի է ենթարկել նրան: Էմմա Գասպարյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն։