Հայտնաբերվել է Մոսկվայի մարզի ոստիկանության կողմից գողության մեղադրանքով հետախուզվող 39-ամյա տղամարդը
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները հոկտեմբերի 28-ին Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 39-ամյա Ներսես Ս.-ին: Նա մայիսի 16-ից Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: