Բաժիններ՝

Ռուսաստանյան գազի Ավստրիա մատակարարումներն աճել են մինչև պարտավորագրով ծավալների 65 տոկոսը

Ռուսաստանյան գազի Ավստրիա մատակարարումները վերջին մի քանի շաբաթում աճել են մինչեւ պարտավորագրով նախատեսված ծավալների 65 տոկոսը՝ վերջին ամիսների 30 տոկոսի դիմաց: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է OMV-ի ղեկավար Ալֆրեդ Շտեռնը:

«Ռուսաստանը շարունակում է գազ մատակարարել Ավստրիա: Նախորդ մի քանի ամիսներին մատակարարումները եղել են շուրջ 30 տոկոս, բայց վերջին մի քանի շաբաթում դրանք աճել են մինչեւ 65 տոկոս»,-ասել է նա:

Ավելի վաղ Ավստրիայի կլիմայի պաշտպանության, բնապահպանության, Էներգետիկայի, տրանսպորտի, ինովացիաների եւ տեխնոլոգիաների գործերի նախարար Լեոնորե Գեւեսլերը հաղորդել է, որ երկիրն արդեն նվազեցրել է կախվածությունը ՌԴ-ի մատակարարումներից՝ 80 տոկոսից հասցնելով 50 տոկոսից պակաս ծավալի եւ լավ է պատրաստվել առաջիկա ձմռանը:

Նրա խոսքով՝ գազապահեստարանները լցված են գրեթե 90 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս