Բաժիններ՝

3 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Սլովենիայում ընթացող մրցաշարի եզրափակիչ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները միջազգային մրցաշարում:

Այս մասին հայտնում է ֆեդերացիան: 3 հայ բռնցքամարտիկ դուրս են եկել Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» անվանումը կրող միջազգային մրցաշարի եզրափակիչ, ևս 4-ը եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն հոկտեմբերի 27-ին։ Հայ բռնցքամարտիկներից կիսաեզրափակիչի արգելքն հաղթահարել են 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63,5 քաշային Նարեկ Հովհաննիսյանը և 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։

Սլովենիայում ընթացող «Արծաթե գոտի» մրցաշարի մասնակցում են 25 երկրի 300-ից ավել մարզիկներ: Այն անցկացվում է առաջին անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս