«Չե՛մ խոսելու»․ Սուրեն Պապիկյանն անպատասխան թողեց 50 դիրք կորցնելու մասին հարցը
«Կհաղորդակցվեմ, հիմա դրա ժամանակը չի»,- Ազգային ժողովի բակում լրագրողների հարցերին այսպես արձագանքեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ո՛չ տեղն է, ո՛չ ժամանակը, ո՛չ օրը։ Չե՛մ խոսելու»,- ասաց Պապիկյանը։
Հարցը՝ գուցե սահմանափակումներով, բայց խոսենք, 50 դիրք կորցնելու մասին է, խոսակցություններ կան, գուցե հերքե՞ք, Պապիկյանն անպատասխան թողեց, ներողություն խնդրեց և մտավ ԱԺ շենք։