ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներն ՀՀ ԱԳ փոխնախարարին ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելությանը ԵԱՀԿ-ում նախագահող Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկի գլխավորությամբ՝ ամփոփիչ քննարկումների նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Ողջունելով առաքելության անդամներին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել առաքելության կողմից ադրբեջանական ագրեսիայից տուժած բոլոր մարզերն այցելելու համար։

Առաքելության անդամները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները, տեղերում մարզային ղեկավարների և ՀՀ ԶՈՒ կորպուսների հրամանատարների հետ ունեցած հանդիպումները և հարձակման հետևանքով արձանագրված վնասները։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ԵԱՀԿ-ի՝ որպես համաեվրոպական անվտանգային կազմակերպության ներգրավումը հակամարտություների կանխարգելման և կարգավորման գործում:

Տեսանյութեր

Լրահոս