Դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը» հոդվածի վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Հետք»-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ, ըստ որի՝ Առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում։
«Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություն է սկսել «Հետք»-ում հրապարակված հոդվածի վերաբերյալ», – NEWS.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Նշենք, որ Թորոսյանը արձագանքել էր հոդվածին՝ հայտարարելով, թե այդ հրապարակման մեջ առկա իրեն վերաբերող տեղեկատվության զգալի մասը առկա է իր եւ կնոջ հայտարարագրերի մեջ, մյուս մասը կհրապարակվի 2022թ. հայտարարագրերում օրենքով սահմանված ժամկետում։