Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը «Ուրարտու»-ն է
Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատարը Երևանի «Ուրարտու»-ն է:
Ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում հաղթանակ են տոնել «Արարատ-Արմենիա»-ն, Գյումրու «Շիրակ»-ը, «Լեռնային Արցախ»-ը և «Ուրարտու»-ն: Մեկ հանդիպում հետաձգվել է:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարը 31 միավորով «Ուրարտու»-ն է: Երկրորդ տեղում 27 միավորով «Ալաշկերտ»-ն է, իսկ եռյակը եզրափակում է «Արարատ-Արմենիա»-ն` 25 միավորվով:
21 միավոր ունի «Փյունիկ»-ը, որը երկու հանդիպում քիչ է անցկացրել: 18 միավոր է հավաքել «Լեռնայի Արցախ»-ը, 17` «Վան»-ը, 14 «Շիրակ»-ը, 11` «Արարատ»-ը, 7` ԲԿՄԱ-ն:
Մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում «Նոա»-ն է, որն ունի ընդամենը 5 միավոր: