Մայր ու որդի ներկայացվել են ոստիկանություն՝ թմրամիջոցով փաթեթներ տեղադրելու մեղադրանքով
Հոկտեմբերի 14-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և իրացնելու կասկածանքով, Ախուրյան գյուղի Գյումրու խճուղում ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխեցին նույն գյուղի 37-ամյա մի բնակչի և նրա 63-ամյա մորը։
Ձերբակալված տղամարդու անձնական խուզարկությամբ ոչինչ չհայտնաբերվեց։ Նա հայտնեց, որ հոկտեմբերի 12-ին տելեգրամյան կայքից, առցանց վաճառելու նպատակով, ձեռք է բերել 19 փաթեթ թմրանյութ և 5-ը տեղադրել Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում։ Մտավախություն ունենալով, որ իր մեքենային մոտեցող անձինք ոստիկաններ են, մնացած փաթեթները ավտոմեքենայում փոխանցել էր մորը։ 63-ամյա կնոջ խուզարկությամբ հայտնաբերվեց 14 փաթեթ՝ «շոկո» թմրամիջոցի նմանվող զանգվածներով։
Մայր ու որդի ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հետագա միջոցառումներով տղամարդու տեղադրած փաթեթները հայտնաբերվել են։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։