17-ամյա պատանին դանակահարել էր համագյուղացուն
Հոկտեմբերի 25-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Ուջան գյուղի բնակիչ, 23-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ սարում ծառ կտրելիս ընկել է: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին մարմնական վնասվածքներ էր պատճառել 17-ամյա համագյուղացին: Նա Ուջան համայնքում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է բաժին, որտեղ խոստովանել է, որ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարել է 23-ամյա համագյուղացուն:
17-ամյա պատանին և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: