Գեղարքունիքի մարզպետն ընդունել է «Հայկական Կարմիր խաչ»-ի գործադիր տնօրենին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է «Հայկական Կարմիր խաչ» ընկերության գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում «Հայկական Կարմիր խաչ»-ի գործադիր տնօրենը խոսել է այն ծրագրերի մասին, որոնք իրականացվել են Գեղարքունիքի մարզում՝ միայնակ, առավել խոցելի տարեցների, հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի, տուբերկուլյոզով հիվանդների, այլ խոցելի խմբերի, Արցախյան հակամարտության սրացման եւ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով տուժած կամ տեղահանված անձանց համար։

«2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչ օրս Գեղարքունիքի մարզում տրամադրվել է 622 միավոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, առաջին օգնության պարագաների, կենցաղային եւ խոհանոցային իրերի, գրենական պիտույքների, մահճակալների եւ անկողնային պարագաների, առաջին հոգեբանական աջակցության տեսքով»,-ներկայացրել է Աննա Եղիազարյանը։

Գոհունակություն հայտնելով «Հայկական Կարմիր խաչ»-ի կողմից մարզի տարբեր համայնքներում եւ բնակավայրերում ցուցաբերվող տարատեսակ աջակցությունների համար՝ Կարեն Սարգսյանն առանձնացրել է այն խնդիրներն ու առկա կարիքները, որոնք ծառացել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հրետակոծված բնակավայերի բնակչության առջեւ։

Տեսանյութեր

Լրահոս