Հայաստանում մեկ շաբաթում Covid-19-ով վարակվել է 231 մարդ. մահվան դեպք չի գրացվել

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 3034 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 231 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում մահվան դեպք չի գրանցվել:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 415, ներկայում բուժում է ստանում 512 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 226 հազար 167 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 445 հազար 100 դեպք:

Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 434 հազար 17, մահացել է 8 հազար 706 քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31