Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել հետախուզվող 36-ամյա Արթուր Մ.-ն
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 21-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է վերադարձել 36-ամյա Արթուր Մ.-ն, որը 2021 թ. օգոստոսի 9-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: