Իտալիայի նախագահը Մելոնիին հրավիրել է Քվիրինալիսի պալատ

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի դիվանատունը հաղորդել է, որ ինքը «Իտալիայի եղբայրներ» կուսակցության առաջնորդ Ջորջա Մելոնիին հոկտեմբերի 31-ի երեկոյան կանչել է. ինչպես սպասվում է, նա կստանա Նախարարների խորհրդի ձեւավորման մանդատը։

«Հանրապետության նախագահը Ջորջա Մելոնիին Քվիրինալիսի պալատ է հրավիրել 16:30-ին»,-ասվում է նախագահի դիվանատան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 21-ին ավելի վաղ Մելոնին նախագահի հետ կոնսուլտացիաների արդյունքում հայտարարել է, որ աջ ցենտրիստական կոալիցիայի պատվիրակությունը պետության ղեկավարին առաջարկել է իրեն հանձնարարել կառավարության ձեւավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս