Բաժիններ՝

«Ջեյմս Ուեբը» տեսել է գալակտիկաների միաձուլումը սև խոռոչի շուրջ

Իրադարձությունը տեղի է ունենում հազվագյուտ կարմիր քվազարի մոտ, որտեղ գերզանգվածային սև խոռոչն ագահորեն «կուլ է տալիս» շրջակա նյութը։

Գիտնականների միջազգային թիմը զարմանալի բացահայտում է արել՝ օգտագործելով վերջին Ջեյմս Ուեբ տիեզերական աստղադիտակը: Նրանք տեսան մի շրջան, որը ցույց է տալիս, թե ինչպես են վաղ գալակտիկաները միաձուլվել՝ ձևավորելով Տիեզերքը, ինչպես մենք տեսնում ենք այն այսօր: Այս իրադարձությունը տեղի է ունենում կուրացնող վառ կարմիր քվազարի շուրջ, որը հայտնի է՝ որպես SDSS J165202.64+172852.3: Այն արդեն մոտ 11,5 միլիարդ տարեկան է։ Գիտնականները նկարագրում են այն՝ որպես «ձևավորվող սև անցք», նշում է Space.com-ը:

«Մենք կարծում ենք, որ ինչ-որ դրամատիկ բան տեղի կունենա այս համակարգերում», – ասում է Անդրեյ Վայները, ուսումնասիրության համահեղինակ և աստղաֆիզիկոս Մերիլենդի Ջոնս Հոփկինսի համալսարանում: «Գալակտիկան իր կյանքի այն իդեալական պահին է, երբ մի քանի միլիարդ տարի հետո այն պատրաստվում է վերափոխվել և բոլորովին այլ տեսք ունենալ»:

Այժմ ուսումնասիրվող տարածքը նախկինում դիտվել է Hubble-ի և այլ աստղադիտակների օգնությամբ: Այնուհետև փորձագետները ֆիքսել են մեկ գալակտիկա անցումային փուլում։ Վեբի նոր վկայությունը ցույց տվեց, որ նրանք առնվազն երեքն էին: Նրանք շարժվում են աներևակայելի արագ. գիտնականները ենթադրում են, որ դա պայմանավորված է նրանց հսկայական զանգվածով:
Հետաքրքիր է, որ նույնիսկ այն փորձագետները, ովքեր տասնամյակներ շարունակ ուսումնասիրել են քվազարը և դրան մոտ գտնվող տարածաշրջանը, ցնցված են տիեզերական աստղադիտակի նոր գերթափանցիկ պատկերներով: Նրանցից մեկը նշում է. «Դրանք իսկապես կփոխեն մեր պատկերացումները այս օբյեկտի մասին»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս