Բելառուսում պլանավորում են ներում շնորհել շուրջ 8,5 հազար դատապարտյալների
Բելառուսում պլանավորված համաներումը, ինչպես սպասվում Է, կվերաբերի շուրջ 8,5 հազար մարդու: Այդ մասին հայտնել Է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գենադի Կազակեւիչը:
«Նախնական հաշվարկներով, օրինագիծն իրականացնելիս ենթադրվում Է ազատ արձակել շուրջ 4,5 հազար դատապարտյալների, այդ թվում՝ ազատազրկման վայրերից՝ 1600 հոգու, որոնցից 10-ն անչափահասներ են, ուղղիչ հաստատություններից՝ 2,5 հազարին, ինչպես նաեւ մեկ տարով կրճատել գործնականում 4 հազար դատապարտյալների պատժաժամկետը:
Ընդամենը համաներումը կվերաբերի 8,5 հազար մարդու»,-նշել Է փոխնախարարը՝ հոկտեմբերի 20-ին խորհրդարանում հանդես գալով համաներման մասին օրենքը քննարկելու ընթացքում: Այն մեջբերում Է ԲալՏԱ պետական գործակալությունը: Համաներման մասին օրինագիծը Բելառուսի պատգամավորները պլանավորում են քննարկել նոյեմբերի սկզբին կայանալիք նստաշրջանում: Հինգշաբթի օրը Ներկայացուցիչների պալատում կանցկացվի օրինագծի դրույթների նախնական քննարկումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: