Բաժիններ՝

Երեք տղամարդու մոտ մեթամֆետամին և մարիխուանա է հայտնաբերվել

Ապօրինի թմրաշրջանառության դեմ ուղղված պայքարի շրջանակներում ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզներն օրերս իրականացրել են մի շարք օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հայտնաբերելով տարբեր տեսակի թմրամիջոցներ։

Բաժնի քրեական հետախույզներն Աջափնյակ վարչական շրջանի տարբեր փողոցներում հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել երեք տղամարդու՝ երեքն էլ Երևանի բնակիչներ։

Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են մեթամֆետամինի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 2 գրամից ավելի քաշով, մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր մոտ 100 գրամ քաշով։ Հայտնաբերվել են նաև կաթուցիչներ։

Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31